Հայ ժողովրդի սրբությունների համար պայքարելու եմ իմ ողջ ուժով, ուր էլ լինեմ․ Սամվել Կարապետյան

17 Հունիսի 2025, 19:41

Քաղաքականություն

«Տաշիր» ընկերությունների խմբի մամուլի ծառայությունը տարածել է Սամվել Կարապետյանի պաշտոնական հայտարարությունը։

«Հայ ժողովրդի սրբությունների համար պայքարելու եմ իմ ողջ ուժով, ուր էլ լինեմ, ինչ էլ որ լինի։ Թույլ չեմ տալու, որ որևէ մեկը, իր որևէ նպատակ հետապնդելով, հոշոտի մեր սրբությունները»,- ասվում է նրա հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ այսօր Սամվել Կարապետյանը խոսել էր վերջին շրջանում եկեղեցու և Վեհափառ հայրապետի դեմ իշխանությունների սկսած գրոհի մասին և աջակցություն հայտնել եկեղեցուն: Հարցին, թե ինչ գնահատականներ կարող է տալ այս ամենին, գործարարը նշել էր.

«Ինչ կարծիք պետք է ունենամ․ մի փոքր խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա: Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու և հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն: Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»:

Հիմա եթերում