Մոտ 45 անձ բերման է ենթարկվել Սամվել Կարապետյանի տան մոտից

17 Հունիսի 2025, 19:45

Քաղաքականություն

Երևանում՝ Ուլնեցի փողոցում փորձում են ձերբակալել բարեգործ, գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանին։ ՆԳՆ-ն ավելի վաղ հայտնել էր, որ Կարապետյանի տան դիմացից մի խումբ մարդիկ են ձերբակալվել:

«Մոտ 45 անձ են բերման ենթարկել: Եթե ճշմարտությունն ասելը հանցագործություն է, ուրեմն մենք հանցագործ ենք։ Սամվելի ասած ամեն բառի տակ մեկ առ մեկ ստորագրում եմ»,- լրագրողներին ասել է գործարարի եղբայրը՝ Կարեն Կարապետյանը։