Մեր բարեգործություններն իշխանության համար չենք իրականացրել. Նարեկ Կարապետյան
18 Հունիսի 2025, 17:20
Հայ ժողովրդի մեծամասնությունն ապրում է Հայաստանի սահմաններից դուրս: Երբեմն նրանք շատ ավելի մոտիվացված են և կարող են իրենց կարծիքը հայտնել իրենց հայրենիքի մասին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է հայազգի գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը:
«Մեր բարեգործություններն իշխանության համար չենք իրականացրել: Դրանք իրականացրել ենք մեր երկրի համար՝ օգտակար լինելով մեր ժողովրդին և դրա փոխարեն ոչինչ չպահանջելով»,-ասել է Նարեկ Կարապետյանը:
Նա նշել է, որ հայերի մեծամասնությունն աջակցում է եկեղեցուն. «Շատ տարօրինակ է, որ եկեղեցական մեծ ավանդույթներ ունեցող երկրի ղեկավարը կարող է բացասական վերաբերմունք ունենալ իր երկրի հիմնական ինստիտուտներից մեկի նկատմամբ»: