Սամվել Կարապետյանի գործով դատական նիստն ավարտվեց

18 Հունիսի 2025, 20:48

Քաղաքականություն

Ավարտվել է գործարար, բարերար, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանի գործով 4 ժամ տևած դատական նիստը:

Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու:

Կարապետյանի փաստաբանը հայտնել է, որ ակտի հրապարակման ժամի վերաբերյալ դեռ որևէ տեղեկատվություն չկա։