Էդուարդ Իլոյանի ընկերությունը գնել է «Атмосфера кино»-ի 50% բաժնեմասը
24 Հունիսի 2025, 09:30
«Yellow», «Black and White» ստուդիայի գլխավոր պրոդյուսեր Էդուարդ Իլոյանը պատմել է կարևոր գործարքի մասին. ընկերությունը ձեռք է բերել «Атмосфера кино» ընկերության 50% բաժնեմասը: Այս մասին նա հայտնել է «Վեդոմոստի»-ին տված հարցազրույցում։
Իլոյանի խոսքով՝ համագործակցության հիմնական նպատակը ստուդիայի ֆիլմերի համար սեփական դիստրիբուցիոն հարթակի ստեղծումն է, ինչպես ընդունված է միջազգային խոշոր կինոընկերություններում: Նման քայլը նա անվանել է տնտեսապես հիմնավորված և ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող:
Ընդ որում, «Yellow», «Black and White»-ը կշարունակի համագործակցել կինոշուկայի այլ մասնակիցների հետ:
Հարցազրույցում Իլոյանը խոսել է նաև նոր պայմաններում կինոարտադրության զարգացման տեսլականի և ստուդիայի ծրագրերի մասին: