Հուսով ենք տեսնել Հայաստան-Ադրբեջան երկխոսության շարունակությունը առաջիկա ամիսներին. ԱՄՆ պետքարտուղարություն

11 Հուլիսի 2023, 09:27

Քաղաքականություն

Միացյալ Նահանգները շարունակում է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին։

Լրագրողների հետ ճեպազրույցում Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մեթյու Միլլերը հայտարարել է, որ ԱՄՆ-ը նախկինի պես հավատում է, որ համաձայնագիրը հնարավոր է, և ակնկալում է տեսնել հետագա բանակցություններ:

«Մենք շարունակում ենք աջակցել երկխոսությանը և կարծում ենք, որ դա է լավագույն ուղին: Հուսով ենք՝ այս երկխոսության շարունակությունը տեսնել առաջիկա ամիսների ընթացքում»,- ասել է նա: