Իրանը դադարեցրել է համագործակցությունը ՄԱԳԱՏԷ-ի հետ
25 Հունիսի 2025, 15:30
Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանն այսօր հրապարակային նիստում հավանություն է տվել օրինագծին, որը կառավարությանը պարտավորեցնում է դադարեցնել համագործակցությունը Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հետ:
Խորհրդարանում ներկա 223 պատգամավորներից 221-ն աջակցել է նախաձեռնությանը, 1 պատգամավոր ձեռնպահ է մնացել, իսկ դեմ չի քվեարկել ոչ ոք։