Արշիլ Գորկու պատվին ստեղծված մուրալը զարդարել է Ուոթերթաունի փողոցները

29 Հունիսի 2025, 19:16

Մշակույթ

ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաուն քաղաքում բացվել է ականավոր հայ նկարիչ,20-րդ դարի ամերիկյան արվեստի ամենաազդեցիկ վարպետներից մեկի՝ Արշիլ Գորկու ժառանգությանը նվիրված մուրալը։

Ուոթերթաուն Քեմբրիջ Գրինվեյի երկայնքով գտնվող շենքի վրա արված մուրալի հեղինակը նկարիչ Բրենդոն Գայ Մարշալն է: Որմնանկարը ստեղծվել է Գորկու ծննդյան 100-ամյակի պատվին՝ որպես հարգանքի տուրք արվեստում նրա ունեցած ավանդի:

1921-1924 թթ. Արշիլ Գորկին ապրել է Ուոթերթաունում, որտեղ սովորել է դիզայնի Նոր դպրոցում։ Նկարչի հիշատակը խնամքով պահպանվում է. նրա անունով փողոց են անվանակոչել, իսկ երկու տների վրա, որտեղ նա ապրել է, հուշատախտակներ են տեղադրվել։ Նրա աշխատանքները ներկայացված են ԱՄՆ խոշորագույն թանգարաններում, այդ թվում՝ MoMA-ում, Մետրոպոլիտեն արվեստի թանգարանում և Սմիթսոնյան ինստիտուտում։

Հիմա եթերում