Ինձ էլ ձերբակալեք. Նիկիտա Սիմոնյանը հանդես է եկել ի պաշտպանություն Կարապետյանի և Կաթողիկոսի

26 Հունիսի 2025, 11:09

Քաղաքականություն

Խորհրդային լեգենդար ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանն իր աջակցությունն է հայտնել ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանին՝ նշելով, որ Ռուսաստանը մշտապես աջակցել է Հայաստանին:

«Այդ տրամաբանությամբ կարելի է ինձ էլ ձերբակալել», — հեգնանքով նշել է նա:

Սիմոնյանը նաև հանդես է եկել ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու և Վեհափառի. «Կաթողիկոսին տոկունություն եմ մաղթում՝ վերապրել այս ճնշումը և անցնել այս դժվարին ժամանակի միջով»: