Միքայել արք. Աջապահյանին պետք է ձերբակալեն՝ կալանավորման ներկայացնելու նպատակով. Արա Զոհրաբյան

27 Հունիսի 2025, 15:09

Քաղաքականություն

Քննիչի որոշմամբ, Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին պետք է ձերբակալեն՝ կալանավորման ներկայացնելու նպատակով: Այս մասին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում հայտարարեց փաստաբան Արա Զոհրաբյանը:

Նա ասաց, որ Սրբազան հորը մեղադրանք է առաջադրվել 2024թ. փետրվարի 3-ին տված հարցազրույցի համար, որում Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը իբրև թե իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է արել: