Օվերչուկի այցն Ադրբեջան չեղարկվել է
29 Հունիսի 2025, 10:00
Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հունիսի վերջին նախատեսված այցն Ադրբեջան չեղարկվել է։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Տեղեկության համաձայն՝ այցի չեղարկման պատճառ են դարձել Եկատերինբուրգում տեղի ունեցած իրադարձությունները, որտեղ իրավապահների իրականացրած գործողության արդյունքում դաժանաբար սպանվել են ադրբեջանցիներ:
Ինչպես նշում են աղբյուրները, ստեղծված իրավիճակում ադրբեջանական կողմը նպատակահարմար չի տեսնում Օվերչուկի կամ Ռուսաստանի որևէ այլ պաշտոնյայի այցը երկիր:
Նշենք, որ հունիսի 27-ի առավոտյան ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները խուզարկություն են իրականացրել Եկատերինբուրգում գտնվող ադրբեջանցիների տներում։ Գործողության արդյունքում սպանվել է երկու ադրբեջանցի։ Եվս մի քանի մարդ ձերբակալվել է։