Այսօր մենք՝ հազարավոր մարդիկ, կանգնած ենք քո կողքին․ Կալուգայից Արամ Զոհրաբյանը՝ Սամվել Կարապետյանին

01 Հուլիսի 2025, 17:15

Քաղաքականություն

Կալուգացի գործարար Արամ Զոհրաբյանը տեսաուղերձ է հրապարակել՝ ի պաշտպանություն Հայաստանում ձերբակալված գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի սեփականատեր և բարերար Սամվել Կարապետյանի:

«Իմ բարեկամ, մեր ազգի մեծ բարերար և հայրենասեր։ Այսօր մենք՝ հազարավոր մարդիկ, կանգնած ենք քո կողքին՝ աջակցելով քեզ և քո ազատությանը:

Մեր ընկերությունն արդեն 40 տարվա պատմություն ունի։ Մենք դեռ ուսանողական տարիներից ընկերներ ենք։ Մի ամբողջ կյանք ու աշխատանքային ճանապարհ ենք անցել միասին։ Դու բարության, մեծահոգության և մարդասիրության օրինակ ես: Մենք սպասում ենք, որ այդ բոլոր դժվարություններին հաջորդի քո ազատության ուրախությունը», — ասել է նա։

Հիմա եթերում