Փաշինյանի սպառնալիքը ՀԷՑ-ի թիմին. Բացահայտումներ Սամվել Կարապետյանի գործով. Alpha Newsroom 02.07.2025
02 Հուլիսի 2025, 21:00
Alpha Newsroom-ի այսօրվա թողարկմանը՝
🔹 Արագացված ընթացակարգով՝ 24-ժամյա ռեժիմով և Փաշինյանի հրահանգով Ազգային Ժողովում ընդունվում է ՀԷՑ-ը պետականացնելուն միտված նախագիծը:
🔹 Փաշինյանը ֆեյսբուքում սպառնում է ՀԷՑ-ի աշխատակիցներին ազատել աշխատանքից
🔹 Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդը վստահեցնում է՝ մշուշոտ ապագայում շինծու պատճառներով աշխատանքից ազատված աշխատակիցների խախտված իրավունքները կվերականգնվեն
🔹 Սամվել Կարապետյանի կալանավորմանը, ՀԷՑ-ը պետականացնելու հրահանգին հետևում է խուզարկություն՝ Երևանում «Տաշիր գրուպի» գրասենյակում: Քննչական կոմիտեն հայտնել է պատճառը
🔹 Արամ Վարդևանյանը բացահայտումներ է անում Սամվել Կարապետյանի կալանավորման գործով. Գլխավոր դատախազն անձամբ է հաղորդում ներկայացրել Սամվել Կարապետյանի վերաբերյալ
🔹 Պաշտպանելով իր իշխանությունն ու ազատությունը՝ Փաշինյանը կգնա մինչև վերջ՝ Կարապետյանը պետք է հասկանա սա, և ահաբեկչության մասին հայտարարությունները անհրաժեշտ են Փաշինյանին բռնաճնշումները արդարացնելու համար
🔹 Ռուսաստան – Ադրբեջան մեգասկանդալը. Զախարովան հայտարարում է՝ «քիչ չեն նրանք, ովքեր ցանկանում են այս ամենի վրա պարզապես «տաքացնել ձեռքերը», թող միայն չայրվեն»
🔹 Տիմոֆեյ Երմակով. Ադրբեջանը Ռուսաստանի դաշնակիցն է, զզվելի դաշնակիցը
🔹 Իսակ Յունանեսյան. Իրանն ու ՌԴ-ն քայլեր են ձեռնարկում Բաքվի դեմ, ափսոս, որ ՀՀ-ում այս իշխանությունն է
🔹Սևակ Հակոբյան.Իշխանությունը դիմում է ամենատգեղ արարքներին, ինչը կարող է նրանց հեռանալու նախանշանը լինել