Թրամփը կարող է որոշել Իրանի դեմ մարտավարական միջուկային զենք կիրառել. Օլեգ Բլոխին

03 Նոյեմբերի 2026, 22:30

Կարծիք | Քաղաքականություն

Ռուս ռազմական փորձագետ Օլեգ Բլոխինը Alpha News-ին մեկնաբանել է ԱՄՆ-ի կողմից Իրանին նոր հարված հասցնելու հավանականությունը, ինչպես նաև Վաշինգտոնի կողմից մարտավարական միջուկային զենք կիրառելու հնարավորությունը:

«Հաշվի առնելով Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների ռազմական նախապատրաստությունները՝ Իրանի դեմ հարվածի պետք է սպասել, ընդ որում՝ դրա հավանականությունը շատ մեծ է։ Ամենայն հավանականությամբ, ընտրությունների ավարտից անմիջապես հետո հարված կհասցվի, քանի որ Թրամփին պետք է վերջակետ դնել ՝ դեմքը պահպանելու համար պայմանավորվել չի ստացվում։ Հետևաբար մնում է միայն ռազմական գործողության շարունակությունը։ Առավել ևս, որ Իսրայելը շատ մեծ ճնշում է գործադրում այդ ուղղությամբ», — հայտարարել է Բլոխինը։

Անդրադառնալով մարտավարական միջուկային զենքի կիրառման հավանականությանը՝ ռազմական փորձագետը նշել է, որ նման սցենարը չի կարելի բացառել, հատկապես եթե ամերիկյան ռազմական գործողությունը լուրջ դժվարությունների բախվի։

«Ինչ վերաբերում է մարտավարական միջուկային զենքի կիրառմանը, ապա այստեղ հավանականությունը 50/50 է։ Այսպես ասած՝ հասարակական կարծիքի նախապատրաստման գործընթացն արդեն ընթանում է, և իրանցիներն այս առումով հոգեբանորեն պատրաստ են։ Արդեն իսկ նախապես խայծ է նետվել՝ տեսնելու, թե ինչպիսի արձագանք կտան համաշխարհային լրատվամիջոցներն ու հասարակությունը։ Արձագանքը բավականին պասիվ է։ Մարտավարական միջուկային հարվածի հնարավորության մասին հայտարարությունները գրեթե որևէ դատապարտման կամ սարսափի արձագանք չեն առաջացնում», — նշել է Օլեգ Բլոխինը։