Քանդողներն ապագա չունեն Հայաստանում, ապագան կառուցողներինն է․ Նարեկ Կարապետյան
04 Հուլիսի 2025, 20:44
Մեզ կառավարելու համար են բաժանել․ մեկն ընդդիմադիր է, մեկը՝ իշխանական, մեկը՝ արևմտամետ, մեկը՝ ռուսամետ, մեկը՝ պահպանողական, մեկը՝ ազատական։ Այս մասին ի աջակցություն Սամվել Կարապետյանի հավաքի ժամանակ հայտարարել է նրա եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը։
«Միակ բաժանումը, որ պետք է լինի մեր մեջ, հետևյալն է՝ մենք պետք է լինենք կառուցո՞ղ, թե՞ քանդող»,- ասել է նա։
Նարեկ Կարապետյանի խոսքով՝ այսօր այս հակադրությամբ օտար ուժերը մեզ ուզում են բաժանել։
«Քանդողը նա է, ով միայն տեսնում է ուրիշների թերությունները, իսկ կառուցողները դիմացինի մեջ միայն լավն են տեսնում։ Մեր երկրում քանդողներն ապագա չունեն, ապագան կառուցողներինն է»,- հավելել է նա։