Նիկոլ Փաշինյանը միջամտում է նախաքննությանը. Միքայել սրբազանի պաշտպանների թիմ

07 Հուլիսի 2025, 12:00

Քաղաքականություն

Միքայել սրբազանի պաշտպանների թիմը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՄԻՋԱՄՏՈՒՄ Է ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅԱՆԸ

Այսօր Նիկոլ Փաշինյանը հրապարակային գրառում է կատարել, նշելով նաև հետևյալը.

«Առավել ևս այս պարագայում, Վաղարշապատ խոշորացված համայնքի որևէ տարածք չի կարող իրավապահների գործունեության համար փակ լինել…»:

Միքայել սրբազանի պաշտպանական թիմը Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունը գնահատում է, որպես դատախազությանը և քննչական մարմնին ուղղված պատվեր կամ հանձնարարություն՝ Մայր Աթոռում դատավարական գործողություններ (խուզարկություն կամ ձերբակալություն) իրականացնելու վերաբերյալ»:

Հիմա եթերում