Տարածվում է տեղեկատվություն, որ իրավապահները կրկին փորձելու են շրջափակել Մայր Աթոռը․ Արամ Վարդևանյան
07 Հուլիսի 2025, 20:13
Տարածվում է տեղեկատվություն, որ կարող ենք կրկին ականատես լինել այն ամենին, ինչը տեղի ունեցավ 2025 թվականի հունիսի 27-ին: Այս մասին գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը․
«Այսինքն կրկին խոսվում է, որ իրավապահները փորձելու են շրջափակել մեր Մայր Աթոռը: Անկեղծորեն ցանկանում եմ հույս հայտնել, որ մենք այլևս երբեք այդ տեսարանին ականատես չենք լինելու: Անկեղծորեն ցանկանում եմ, որ իրավապահների մեջ ևս Մայր Աթոռը դիտարկվի որպես կարմիր գիծ: Հույսս և ցանկությունս պարզապես չեն բխում մեր պատմությունից, մեր արժեքներից, այլ նաև հենց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սահմանադրական կարգավիճակից: Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված որևէ գործողություն որպեսզի լինի օրինական՝ պետք է լինի համաչափ և անհրաժեշտ: Այս չափանիշների և միջազգային իրավական նորմերի տեսանկյունից ցանկացած նման նոր գործողություն Մայր Աթոռում հանդիսանալու է «քմահաճ ոտնձգություն»»: