13-ամյա արցախցի Արեն Նազարյանն արժանացել է «Տաք սիրտ» միջազգային մրցանակի

07 Հուլիսի 2025, 20:24

Հայեր

Արցախցի Արեն Նազարյանին, որը բռնի տեղահանության ժամանակ 13 տարեկանում ղեկին է անցկացրել 40 ժամ, Մոսկվայում կպարգևատրեն համառուսաստանյան հասարակական-պետական նախաձեռնության «Տաք սիրտ» միջազգային մրցանակով։

Եթե չլիներ տղայի քաջությունը, տատիկն ու պապիկը չէին կարողանա դուրս գալ Արցախից։ Տղան գրեթե 2 օր է անցկացրել մեքենաների կիլոմետրանոց շարքերի մեջ, և արդյունքում հարազատներին հասցրել է Հայաստան։

«Տաք սիրտը» շնորհվում է մինչև 23 տարեկան երեխաներին ու երիտասարդներին, որոնց սխրանքը կապված է լինում արտակարգ իրավիճակների հաղթահարման, օգնության կարիք ունեցող մարդկանց աջակցություն ցուցաբերելու հետ: