Իրավապահները Նարեկ Կարապետյանին տարել են ՀԷՑ–ի գլխամասային գրասենյակ
08 Հուլիսի 2025, 10:52
Քիչ առաջ իրավապահները ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանին տեղափոխել են ՀԷՑ–ի գլխամասային գրասենյակ:
Հիշեցնենք, որ վաղ առավոտից ՀԷՑ-ի գլխամասային գրասենյակում և Նարեկ Կարապետյանի տանը իրականացվում են խուզարկություններ:
Քննչական կոմիտեից հայտնել են, որ ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում և Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթների շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ: