Արծվիկ Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է բացակայելու արգելքը
08 Հուլիսի 2025, 20:17
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է բացակայելու արգելքը։ Այս մասին Քննչական կոմիտեի բակում լրագրողների հետ զրույցում ասել է Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ հրաժարվել է ցուցմունք տալ։
«ԱԺ-ում ասել եմ, որ սա իրավական տեսակետից զուրկ քաղաքական հետապնդման դասական օրինակ է։ Մինչև միջազգային դատարաններ գնալու ենք, և այս մարդիկ՝ դատախազի գլխավորությամբ, ներողություն են խնդրելու։ Մեղադրանքը չեմ ընդունել և հայտարարել եմ, որ սա քաղաքական հետապնդում է»,- նշել է Մինասյանը։