ՄԱԿ-ը հուսով է` Հայ Առաքելական եկեղեցու հետ կապված իրավիճակը կլուծվի իրավական ընթացակարգով
09 Հուլիսի 2025, 11:45
ՄԱԿ-ը հուսով է, որ Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը կկարգավորվի պատշաճ իրավական ընթացակարգերի շրջանակներում: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Մենք հույս ունենք, որ իրավիճակը կլուծվի պատշաճ իրավական ընթացակարգերի շրջանակներում»,- ճեպազրույցում ասել է Դյուժարիկը՝ պատասխանելով հայ հոգևորականների ձերբակալությունների և Հայ առաքելական եկեղեցու վրա գործադրվող ճնշման վերաբերյալ հարցին։
Դյուժարիկը նաև նշել է, որ գլխավոր քարտուղարի գրասենյակը տեղյակ է կատարվող իրադարձություններից։