Բրեդ Շերմանը մտահոգված է հայ հոգևորականների և Սամվել Կարապետյանի կալանավորմամբ

10 Հուլիսի 2025, 10:11

Քաղաքականություն

ԱՄՆ կոնգրեսական Բրեդ Շերմանը մտահոգություն է հայտնել հայ հոգևորականների և «Տաշիր» ընկերության հիմնադիր Սամվել Կարապետյանի կալանավորման վերաբերյալ։

«Որպես Հայկական խմբակցության փոխնախագահ, ես խորապես մտահոգված եմ հայ այլախոհների, այդ թվում՝ պարոն Սամվել Կարապետյանի և Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականների վերջերս կատարված ձերբակալություններով։ Մեր հարաբերությունները Հայաստանի հետ հիմնված են ժողովրդավարության նկատմամբ համատեղ հանձնառության վրա։ Ես այսօր այս մտահոգությունները հայտնեցի Հայաստանի դեսպան Լիլիթ Մակունցին», — գրել է Շերմանն իր X միկրոբլոգում։

Հիմա եթերում