Համակարգիչներից մեկը տարան, փորձեցին ուժ կիրառել. Գեղամ Մանուկյանն՝ իր տանը տեղի ունեցած խուզարկության մասին

10 Հուլիսի 2025, 10:44

Քաղաքականություն

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը մանրամասներ է պատմել իր տանը վաղ առավոտյան տեղի ունեցած խուզարկությունից։

«Սկզբից քննչականի ու ԱԱԾ ծառայողներ մտան որդուս փաստացի բնակության վայրը՝ տունը խուզարկելու: Տուն մտել են հիմար պատճառաբանությամբ։ Նրանք ցանկանում էին առգրավել հեռախոսս։ Բացատրեցի, որ Ազգային ժողովի պատգամավորի անձնական իրն իրավունք չունեն վերցնելու։ Դատարանի որոշման մեջ էլ չկար դրա մասին հիշատակում, միայն որդուս՝ Տարոնի հեռախոսի մասին էր:

Տարել են «Երկիր մեդիա»-ի կասետներից մեկը, որի վրա գրված էր կնունք։ Բացի այդ, վերցրել են համակարգիչներից մեկը, Տարոնի հեռախոսը։ Զննություն արեցին հեռախոսս, վերջին պահին հետաքրքրեց մի անուն, որին հիմա քաղաքական իշխանական շրջանակները փորձում են թիրախավորել: Առանց տեսախցիկների հրավիրեցին բալկոն զրուցելու, փորձեցին բռնի ուժով վերցնել, մի քիչ էլ ձեռքս վնասվեց։ Փորձեցի թույլ չտալ, ուղղակի շատ էին: Հեռախոսս առգրավվեցին։

Վերջին պահին էլ հայտարարեցին, որ Տարոնը ձերբակալված է: Գիտեմ՝ մեր ընկերներից, երիտասարդներից շատերին ձերբակալել են: Հերթական քաղաքական պատվերն է, հերթական քաղաքական հետապնդումն է»,- պատմել է պատգամավորը:

Հիմա եթերում