Մոսկվայում վերականգնել են այն շենքը, որտեղ ապրել է Արամ Խաչատրյանը
12 Հուլիսի 2025, 11:50
Մոսկվայում հիմնանորոգման ծրագրի շրջանակներում թարմացվել են այն շենքերը, որտեղ բնակվել են հայտնի արտիստներ, գրողներ, երաժիշտներ և պարողներ։ Հատուկ ուշադրություն է դարձվել ութ «երաժշտական» շենքերի, որոնք ծառայել են որպես բնակության և ստեղծագործականվայր հայտնի կոմպոզիտորների համար։
Վերականգնված օբյեկտների թվում է հանրահայտ «Սովետական կոմպոզիտոր» բնակելի համալիրը, որտեղ ապրել են այնպիսի նշանավոր երաժիշտներ, ինչպիսիք են Արամ Խաչատրյանը, Յան Ֆրենկելը, Ռեյնգոլդ Գլիերը, Յուրի Շապորինը և Տիխոն Խրեննիկովը։ Շենքի կառուցման ժամանակ հաշվի է առնվել երաժիշտների աշխատանքի առանձնահատկությունը. պատերը կառուցվել են հաստ՝ ձայնամեկուսացումն ապահովելու համար։