Այս ամենը ցուցում է. Սերգեյ Հարությունյան

14 Հուլիսի 2025, 15:42

Քաղաքականություն

Բազմիցս ականատես ենք եղել, որ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի՝ կառավարության նիստի ժամանակ ինչ-որ խոսույթից հետո գնում են մարդկանց ձերբակալում: Այս մասին ասուլիսի ժամանակ հայտարարել է փաստաբան Սերգեյ Հարությունյանը:

«Այս ամենը ցուցում է: Մենք տեսել ենք՝ ինչպես են 40 ոստիկան մի պատգամավորի դեմ բռնություն կիրառում, տեսել ենք նաև միջազգային կառույցների լռությունը: Այս ամենը մատուցվում է, որ ցույց տան, թե իբր, ահաբեկչական խմբավորումներ են վնասազերծում: Այսպիսով իրականացնում են իրենց և իրենց երկու հարևան երկրների երազանքը»,- հավելել է փաստաբանը:

Հիմա եթերում