Արգիշտի Մեխակյանը՝ Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար
15 Հուլիսի 2025, 17:43
Արգիշտի Մեխակյանը նշանակվել է Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար: Այս մասին վարչապետի որոշումը հրապարակել է Կառավարությունը:
««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.3-րդ մասին համապատասխան՝ Արգիշտի Մեխակյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- նշված է որոշան մեջ:
Հիշեցնենք, որ Վաղարշապատ համայնքում արտահերթ ընտրությունները նշանակված են 2025թ. նոյեմբերի 16-ին: