Հարցերին կոնկրետ թվերով պատասխանեք․ Մանուկյանը՝ Պապոյանին

28 Հոկտեմբերի 2026, 12:46

Քաղաքականություն

Ինչպե՞ս եք օգնելու տնտեսվարողին, եթե նա Արաբական Միացյալ Էմիրություններում ցանկանում է լիցենզավորված գործունեություն ծավալել, բայց նրա համար արհեստական խոչընդոտներ են ստեղծում։ Ի՞նչ գործիքակազմ ունեք այդ հարցը լուծելու համար։ Այս մասին ԱԺ-ում դիմելով էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանին՝ ասել է պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը։

Նա, որպես օրինակ, նշել է բջջային կապի օպերատորի ստեղծման հնարավորությունը՝ նշելով, թե ինչպես պետք է հայ տնտեսվարողը կարողանա մուտք գործել ԱՄԷ-ի շուկա, եթե այնտեղ գործունեություն ծավալելու ընթացքում խոչընդոտների է բախվում։

Մանուկյանը նաև առաջարկել է նախարարին տնտեսական ցուցանիշների վերաբերյալ հարցերին պատասխանել կոնկրետ թվերով՝ տոկոսային փոփոխությունների փոխարեն ներկայացնելով նաև դրանց հիմքում ընկած բացարձակ արժեքները։

Ի պատասխան՝ Գևորգ Պապոյանը նշել է, որ չի կիսում պատգամավորի գնահատականը Արաբական Միացյալ Էմիրությունների վերաբերյալ՝ ընդգծելով, որ ճիշտ չի համարում բարեկամ գործընկեր երկրի հասցեին նման հայտարարություններ անելը։