Մեր կողմից ձևավորվող նոր քաղաքական ուժի դեմ օգտագործվելու է երեք հիմնական ֆեյք. Նարեկ Կարապետյան
17 Հուլիսի 2025, 10:31
«Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը խոսել է այն հիմնական կեղծ տեղեկությունների մասին, որոնք օգտագործելու են ընդդիմախոսները գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կողմից ստեղծվող նոր քաղաքական ուժի մասին:
«Մեր կողմից ձևավորվող նոր քաղաքական ուժի դեմ օգտագործվող առաջին ֆեյք միջոցը լինելու է այն, որ Ռուսասատանն ուղարկել է Սամվել Կարապետյանին, որպեսզի այստեղ ռուսական ազդեցություն տարածի:
Երկրորդ ֆեյքը նախկինների հետ առնչությունն է:
Երրորդ ֆեյքի մասին կուզենայի ասել, ավելի շատ ֆեյք չէ՝ մանիպուլյացիա է. Շվեյցարիայում մեր երկրի ղեկավարը հայտարարել է, որ պետք է Սփյուռքը Հայաստանին աջակցող ինստիտուտ էլ չլինի: Նույն էլ, ասում է, որ Հայաստանը Սփյուռքին աջակցող ինստիտուտ էլ չլինի: Սփյուռքն ամեն տարի Հայաստանին ուղարկում է 5 մլրդ դոլար: Դա մեր ՀՆԱ-ի 20-25 տոկոսի չափ է»,- նշել է նա: