Ջեք Սահակյան. հայկական գորգերից մինչև հոլիվուդյան սանրվածքներ

17 Հուլիսի 2025, 22:15

Հայեր

Ջեկ Լեոն Սահակյանը ծնվել է 1931թ. հուլիսի 17-ին Կալիֆորնիայի Օքլենդ քաղաքում, հայազգի Կարնիկ Սահակյանի և ամերիկուհի Էվելին Ռիզի ընտանիքում: Նրա պապը՝ Դիգրան Սահակյանը, Հայաստանից ԱՄՆ է գաղթել 1910 թվականին՝ դառնալով գորգավաճառ։ Նա երազում էր, որ իր ազգանունը շարունակի ապրել «ազատության երկրում»։ Դրա համար նա գումար էր կտակել իր առաջին տղա թոռանը։ Այդ թոռը Ջեքն էր, ով 4 տարեկանում 2,500 դոլար էր ստացել՝ այդ ժամանակների համար պատկառելի գումար։

Սահակյանը Լոս Անջելեսում դարձել է աստղերի վարսահարդար, բացել սեփական սրահը և, ըստ լուրերի, ոգեշնչվել է Ուորեն Բիթիի մասնակցությամբ «Shampoo» ֆիլմի հերոսի կերպարից: Նրա հաճախորդների թվում էին Շիռլի ՄակԼեյնը, Բիթին և այլ հայտնիներ:
Բայց Ջեքը չի սահմանափակվել դրանով։ Նա նկարահանվել է այնպիսի հայտնի հեռուստաշոուների դրվագներում, ինչպիսիք են «The Untouchables»-ը, «Alfred Hitchcock Presents»-ը, «Ben Casey»-ն, ինչպես նաև նկարահանվել է «Irma la Douce», «Move Over», «Darling» (1963) ֆիլմերում։

1959 թվականին նա ամուսնացել է հայտնի բուռլեսկ-պարուհի Քենդի Բարրի հետ, երբ վերջինս սպասում էր մարիխուանա պահելու մեղադրանքով դատական ակտի բողոքարկմանը։ Նրա բանտարկությունից հետո Ջեքը հոգ էր տանում Քենդիի դստեր մասին։

1960-ականներին Սահակյանը հոգևոր շրջադարձ է ապրել. սովորել է LIFE աստվածաշնչային քոլեջում, երիտասարդական հավաքներին հանդես եկել որպես «հեռուստատեսային անձնավորություն և նախկին թմրամոլ», ապա չորրորդ անգամ ամուսնացել է և դարձել տղայի հայր, ով հետագայում դարձել է հոգեթերապևտ։

Նա մահացել է 1995 թվականի հոկտեմբերի 23-ին լյարդի հիվանդությունից և թաղվել Հոլիվուդի Forest Lawn գերեզմանատանը: Նրա պատմությունը դարաշրջանների, մշակույթների և դերերի գեղադիտակ (калейдоскоп) է՝ հայկական ժառանգությունից մինչև Հոլիվուդի հմայքը, գեղեցկության սրահից մինչև բեմ և հոգևոր որոնումներ: