Նոր փոփոխություններ ԱՄՆ միգրացիոն ոլորտում. պարզաբանում է փաստաբանը

09 Հոկտեմբերի 2026, 14:45

Կարծիք | Հասարակություն

ԱՄՆ միգրացիոն ոլորտում փոփոխությունները շարունակվում են․ գրեթե ամեն շաբաթ 3-4 խոշոր նորություն է լինում։ Այս մասին «Alpha News»-ի տաղավարում ասել է ԱՄՆ միգրացիոն հարցերով փաստաբան Թեհմինե Ավագյանը։

Փաստաբանի խոսքով՝ վերջին շրջանում փոփոխություններն այնքան հաճախակի են դարձել, որ քաղաքացիները պարզապես չեն հասցնում հետևել դրանց։

«Նորամուծություններից մեկն այն է, որ ԱՄՆ քաղաքացիության և միգրացիոն ծառայությունը (USCIS) սկսել է որոշումներ կայացնել առանց դիմորդներին հարցազրույցի հրավիրելու։

Այն անձինք, որոնք ներկայացրել են ապաստանի դիմումները և սպասում են հարցազրույցի, վերջին շաբաթվա ընթացքում ծանուցումներ են ստանում, որ իրենց գործով հաջորդ քայլը լինելու է որոշման կայացումը։ Սա նշանակում է, որ ծառայությունը կարող է անձին հարցազրույցի չհրավիրել, այլ միանգամից որոշել՝ հաստատե՞լ դիմումը, թե՞ գործն ուղարկել դատարան»,- նշել է փաստաբանը։

Հիմա եթերում