Լեբեդևը բացառել է Հայաստանի՝ ԱՊՀ-ից դուրս գալու հնարավորությունը
18 Հուլիսի 2025, 17:40
ԱՊՀ-ից Հայաստանի դուրս գալու ցանկության մասին որևէ ազդանշան չի եղել, այս տարբերակը բացառվում է։ Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևը՝ ԱՊՀ Տնտեսական խորհրդի 106-րդ նիստում:
«Լիովին բացառում եմ այս տարբերակը, մենք որևէ ազդանշան չունենք, որ Հայաստանը կամ Ադրբեջանը պատրաստվում են դուրս գալ ԱՊՀ-ից»,- ասել է նա:
Լեբեդևը նշել է, որ Հայաստանը շարունակում է մասնակցել ԱՊՀ տարբեր նիստերին։ «Այսօր Հայաստանի լիազոր ներկայացուցիչն ԱՊՀ Տնտեսական խորհրդի նիստում խոսել է հարցերի էության մասին, մի շարք փաստաթղթեր ստորագրելու լիազորություններ է ունեցել»,- ասել է նա: