Պուտինը շնորհավորել է Դավիթ Թուխմանովին ծննդյան օրվա առթիվ

20 Հուլիսի 2025, 20:45

Հայեր

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է խորհրդային և ռուս կոմպոզիտոր, դաշնակահար, ՌԴ ժողովրդական արտիստ Դավիթ Թուխմանովին ծննդյան օրվա առթիվ՝ նշելով, որ նա երաժշտության սիրահարներին նվիրել է ուշագրավ ստեղծագործությունների հարուստ հավաքածու։ Համապատասխան հեռագիրը հրապարակվել Է Կրեմլի կայքում:

«Հարգելի Դավիթ Ֆեոդորի,

Ընդունեք շնորհավորանքներս Ձեր տարեդարձի կապակցությամբ: Տարիների անխոնջ ստեղծագործական որոնման ընթացքում Դուք երաժշտարվեստի սիրահարներին նվիրել եք հրաշալի ստեղծագործությունների հարուստ հավաքածու: Ստեղծված տարբեր ժանրերում, ոճերում և ուղղություններում՝ դրանք լիովին արտահայտում են Ձեր վառ, բազմակողմանի տաղանդը, գեղարվեստական մտահղացումների ու գաղափարների ինքնատիպությունը», — ասված է շնորհավորանքի մեջ:

Պուտինը նրան մաղթել է առողջություն, հաջողություններ և ամենայն բարիք: