Դավիթ Ղազինյանը հրաժարվում է հրաժարական տալ՝ ի հեճուկս Ռոմանոս Պետրոսյանի պահանջի
21 Հուլիսի 2025, 14:40
ՀԷՑ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը հրաժարվել է հրաժարական տալ՝ ի հեճուկս ՀԷՑ-ի պետական կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի պահանջի:
Ավելի վաղ Պետրոսյանը հայտարարել էր, որ Ղազինյանը կազատվի զբաղեցրած պաշտոնից, քանի որ նա «այն անձանցից մեկն է, որոնց պատճառով ՀԷՑ-ը հայտնվել է նման իրավիճակում»։
«Իհարկե, ես հրաժարական չեմ տա։ Կարծես նա (Պետրոսյանը) որոշել է ինքնահաստատվել իմ անունով: Ես այստեղ աշխատել եմ 20 տարի,Հայաստանի իշխանությունները կեղծ մեղադրանք են ներկայացնում, ամեն ինչ իրենց ձեռքերում է, թող ապացուցեն»,- ասել է Ղազինյանը: