Ուզում են ցույց տալ՝ ինձ «բեսպրեդելով» ազատել են. Դավիթ Ղազինյան
21 Հուլիսի 2025, 15:24
Սամվել Կարապետյանը չի ասել՝ էլեկտրաէներգիայի սակագինը չի իջնելու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀԷՑ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը:
«Ես չեմ ուզում կոնկրետ թվով նշել պարոն Կարապետյանի կարողությունը, բայց համարյա պետության բյուջեի չափ օրինական ֆինանսական միջոցներ ունեցող մարդուն ասում են՝ ինչպե՞ս կարող ես երաշխավորել, որ սակագինը կբարձրանա՞, թե՞ ոչ։ Գոնե 10 տարի սակագինը չի բարձրացել, չէ՞»,- ասել է նա:
Ղազինյանը նշել է, որ փորձ է արվում ցույց տալ, թե իրեն «բեսպրեդելով» ազատել են:
«Կոչ եմ անում մեր 6800 աշխատակիցներին մնալ, աշխատել մեր ձևով՝ ի բարօրություն մեր ժողովրդի»,- ասել է Ղազինյանը: