Ռեժիսոր Աննա Մելիքյանը Մեծ Նովգորոդում իր երկրորդ Կինոլաբորատորիան է անցկացրել

22 Հուլիսի 2025, 10:50

Մշակույթ

Ռուսաստանաբնակ հայազգի ռեժիսոր Աննա Մելիքյանը Մեծ Նովգորոդում անցկացրել է անվճար կրթական ծրագիր՝ ուղղված տարածաշրջանում հեղինակային կինոյի զարգացմանը։

«Հույզերի ամբողջ գունապնակը իմ երկրորդ Կինոլաբորատորիայում` Մեծ Նովգորոդում։ Ի՞նչ է սա։ Ամբողջական ցիկլի Կինոլաբորատորիան անվճար կրթական ծրագիր է՝ ուղղված շրջաններում հեղինակային կինոյի զարգացմանը։ Նպատակն է կինոկրթությունը հասանելի դարձնել բոլորի համար՝ անկախ տարածաշրջաններից… Դասախոսություններ, վարպետության դասեր, փիթչինգներ և այլն:

Ասել, որ լավ գործ է, նշանակում է՝ ոչինչ չասել: Շատ մեծ գործ է տարածաշրջաններին աջակցելը։ Դե իսկ ես այստեղ հաճույքով եմ գալիս, պատմում եմ, շփվում, կիսվում ձեռք բերածս փորձով ու զգացողություններով»,- գրել է Մելիքյանը իր տելեգրամյան ալիքում:

Հիմա եթերում