Մոսկվայի քաղաքապետը հոբելյանի առթիվ շնորհավորել է Դավիթ Թուխմանովին

22 Հուլիսի 2025, 23:00

Հայեր

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴի ժողովրդական արտիստ, ականավոր կոմպոզիտոր Դավիթ Թուխմանովին հոբելյանի առթիվ:

«Ձեր ներդրումը հայրենական մշակույթի մեջ անհնար է գերագնահատել. տարիների բեղմնավոր աշխատանքի ընթացքում դուք ստեղծել եք տասնյակ երաժշտական գլուխգործոցներ, որոնք համալրել են ռուսական երաժշտության ոսկե ֆոնդը։ Ձեր սրտառուչ և մեղեդային երգերն իսկապես ժողովրդական են դարձել՝ միավորելով սերունդներին և արտացոլելով այնպիսի արժեքներ, ինչպիսիք են սերը, բարությունը, գեղեցկությունն ու հայրենասիրությունը», — ասված է շնորհավորական հեռագրում:

Սոբյանինը մաեստրոյին մաղթել է քաջառողջություն, ստեղծագործական ոգեշնչում և երկարակեցություն՝ հույս հայտնելով, որ առջևում նրան դեռ շատ վառ երաժշտական գործեր են սպասում, որոնք կարող են ուրախացնել ունկնդիրներին և հարստացնել երկրի մշակութային գունապնակը: