Հեյ փոքրիկ խմբակ, եթե այդքան շատ եք հետաքրքրված եվրոպական ուղիով, կատարեք Ստոկհոլմի որոշումը. Կարեն Կարապետյան
23 Հուլիսի 2025, 20:30
Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի որդին՝ Կարեն Կարապետյանը, արձագանքել է Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի վճռին, համաձայն որի՝ Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը պետականացնելու գործով հաղթել է ՀՀ կառավարությանը միջազգային դատարանում։
«Հեյ փոքրիկ խմբակ, եթե այդքան շատ եք հետաքրքրված եվրոպական ուղիով, կատարեք Ստոկհոլմի որոշումը։ Այնտեղ դատավորները չեն հետաքրքրվում Ֆեյսբուքի գրառումներով։ Եվ ի տարբերություն Արմեն Դանիելյանի և ձեր հրամանները կատարող այլ դատավորների, Ստոկհոլմում դատավորներին հրաման չեն տալիս»,- գրել է նա՝ լուսանկար հրապարակելով։
