Սրբապղծություն Երուսաղեմում. հրեա տղամարդը թքել է Սուրբ Հակոբյանց վանքի վրա
29 Հոկտեմբերի 2026, 22:20
Երուսաղեմի Հայոց պատրիարքության Սուրբ Հակոբյանց վանքի ուղղությամբ հրեա տղամարդը թքել է՝ հնչեցնելով նաև վիրավորական արտահայտություններ վանքի հսկիչի հասցեին։ Այս մասին հայտնում է իսրայելաբնակ լրագրող Գեղամ Բալյանը։
Ըստ աղբյուրի՝ երբ հայ պահակը նկատողություն է արել տղամարդուն՝ հարցնելով․ «Ամոթ չունե՞ս, որ վանքի վրա ես թքում», վերջինս ագրեսիվ և անհարգալից պատասխան է տվել՝ ասելով․ «Ձայնդ կտրի՛ր ու գնա՛ դեպի դժոխք»։
Հիշեցնենք, որ Երուսաղեմի հայկական թաղամասում և հայ հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ նմանատիպ սադրանքներն ու անհարգալից վերաբերմունքի դրսևորումները տեղի են ունենում պարբերաբար՝ առաջացնելով տեղի հայ համայնքի և հանրության խիստ մտահոգությունն ու զայրույթը։