Մատի վնասվածքը չկանգնեցրեց Թևանյանին. Հայաստանը ներկայացնող ըմբիշը դուրս եկավ աշխարհի առաջնության եզրափակիչ

29 Հոկտեմբերի 2026, 21:10

Սպորտ

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը (65 կգ) դուրս է եկել աշխարհի առաջնության եզրափակիչ։ Կիսաեզրափակիչ գոտեմարտում նա, չնայած մատի կոտրվածքին, 2։1 հաշվով կամային հաղթանակ է տարել Բուլղարիան ներկայացնող Շամիլ Մամեդովի նկատմամբ։

Ոսկե մեդալի համար վճռորոշ մրցավեճը կկայանա հոկտեմբերի 30-ին. Թևանյանի մրցակիցը կլինի ԱՄՆ-ն ներկայացնող Բո Բասետը:

Հիմա եթերում