Հունիսին Հայաստան է այցելել 215 253 զբոսաշրջիկ

24 Հուլիսի 2025, 17:35

Տնտեսություն և Բիզնես

2025 թվականի հունիսին Հայաստան է այցելել 215 253 զբոսաշրջիկ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 180,718 (աճը կազմել է 19,1 տոկոս): Այս մասին հայտնում է Զբոսաշրջության կոմիտեն։

Տարեսկզբից սկսած 6 ամիսների ընթացքում զբոսաշրջային այցելությունների թիվը գերազանցել է 907,13 հազարը՝ 2024 թվականի հունվար-հունիսի 946,1 հազարի դիմաց։

Նշված ժամանակաշրջանում դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (36.9%), Վրաստանից (14.4%) և Իրանից (8.5%): Դրանց հաջորդում են ԱՄՆ-ի, Չինաստանի, Հնդկաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ուկրաինայի և Ֆիլիպինների քաղաքացիները: