Ռոմանոս Պետրոսյանը վիրավորել և զրպարտել է Բագրատ Սրբազանին և «Սրբազան պայքարի» շարժման մասնակիցներին. Հովհաննես Խուդոյան

24 Հուլիսի 2025, 17:41

Քաղաքականություն

Վիրավորանքի և զրպարտության հիմքով հայց է ներկայացվել ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանի դեմ: Alpha News-ի հետ զրույցում փաստաբան Հովհաննես Խուդոյանն ասաց, որ Պետրոսյանը վիրավորել և զրպարտել է Բագրատ Սրբազանին և «Սրբազան պայքարի» շարժման մասնակիցներին:

Հայցով Ռոմանոս Պետրոսյանից պահանջում են ներողություն խնդրել Բագրատ Սրբազանի ու «Սրբազան պայքարի» շարժման մասնակիցների վերաբերյալ զրպարտչական բնույթի տեղեկություններ տարածելու համար և 3 մլն դրամ բռնագանձել: Ըստ փաստաբանի՝ խախտվել է անմեղության կանխավարկածը, մինչդեռ հրապարակված տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում:

«Հիմնականում խոսքն անձանց ահաբեկիչ անվանելու մասին է, թեև նման հաստատված տվյալ չկա, ու հատկապես պաշտոնատար անձինք պետք է ձեռնպահ մնան և այդ մեղադրանքները լրացվում են տարբեր վիրավորական արտահայտություններով»,- ասաց Հովհաննես Խուդոյանը:

Հիշեցնենք՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մեղադրվում է ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու հոդվածներով։ Նա դատարանի որոշմամբ հունիսի 26-ին 2 ամսով կալանավորվել է: