Մեծ թատրոնը Գելենջիկում ներկայացրել է Կարեն Խաչատրյանի «Չիպոլինո» բալետային ներկայացումը
29 Հուլիսի 2025, 10:05
Մեծ թատրոնը Գելենջիկում ներկայացրել է Կարեն Խաչատրյանի «Չիպոլինո» երկու գործողությամբ մանկական բալետային ներկայացում։ Երկու ներկայացում տեղի ունեցել է «Գելենջիկ Արենա»-ի մեծ դահլիճում։ Այս մասին տելեգրամյան ալիքում հայտնել է Ռուսաստանի Մեծ թատրոնը։
Մեծ թատրոնը հրավեր է ստացել մասնակցելու «Եղանակներ» փառատոնին՝ արդիական մշակույթի և կատարողական արվեստների բոլոր տեսակների փառատոնին։ «Չիպոլինո»-ն հայտարարվել է Գելենջիկի «Եղանակներ-2025»-ի «հատուկ իրադարձություն»։
Բալետի խումբը հանդես է եկել Մեծ թատրոնի նվագախմբի ուղեկցությամբ։ Դիրիժորը Պավել Սորոկինն էր։
Կարեն Խաչատրյանը ծնվել է Մոսկվայում՝ թատերական ռեժիսոր Սուրեն Խաչատրյանի ընտանիքում, ով Արամ Խաչատրյանի ավագ եղբայրն էր։ 1949 թ․ ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան։ Նրա դասախոսներն էին Դմիտրի Շոստակովիչը, Սերգեյ Պրոկոֆևը և Իգոր Ստրավինսկին։