Դավիթ Սևլիկյանը՝ ММА Մ15 աշխարհի չեմպիոն
28 Հուլիսի 2025, 15:00
Մարտիկ Դավիթ Սևլիկյանը (67 կգ) դարձել է ММА Մ15 աշխարհի չեմպիոն։
ԱՄԷ-ում կայացած մրցաշարում հայ մարտիկը տարել է 5 հաղթանակ։ Նա հաղթել է Բրազիլիայի, Պաղեստինի, Սերբիայի, Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչներին և եզրափակչում՝ Ուկրաինայի մարտիկին։
Հիշեցնենք, որ Սևլիկյանը նաև Մ15 Եվրոպայի գործող չեմպիոն է, 2024 թ-ի Մ15 ԱԱ բրոնզե մեդալակիր և Մ13 աշխարհի չեմպիոն։