Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել Ազատ Արշակյանի դեմ
28 Հուլիսի 2025, 19:18
Գործարար, բարերար Սամվել Կարապետյանը հայցադիմում է ներկայացրել քաղաքական գործիչ Ազատ Արշակյանի դեմ` պահանջելով վերջինիս կողմից արված հայտարարությունների հրապարակային հերքում և 6 մլն դրամ փոխհատուցում զրպարտության համար։ Այս մասին հայտնում է «Դատալեքս» տեղեկատվական համակարգը։
Սամվել Կարապետյանը զրպարտություն է որակել Ազատ Արշակյանի՝ հուլիսին մի քանի հարցազրույցներում հնչեցրած մտքերն առ այն, որ «Սամվել Կարապետյանը գործում է Հայաստանի Հանրապետության դեմ, իր կուլտուրան կողոպտելն է, հարկեր չի վճարում»։