ՀՀ իշխանությունը Եկատերինբուրգից հետ է կանչում պատվավոր հյուպատոսին
28 Հուլիսի 2025, 22:53
ՀՀ իշխանությունը Եկատերինբուրգից հետ է կանչում Հայաստանի պատվավոր հյուպատոս Նարեկ Սպարտակյանին, գրում է ռուսական Ura.news-ը։ Ըստ լրատվամիջոցի` պատճառն այն է, որ նա անհամաձայնություն է հայտնել Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ երկրի ղեկավարության դիրքորոշմանը, ինչպես նաև գործարար Սամվել Կարապետյանի կալանավորմանը։
«Ես անընդունելի եմ համարում Հայ Առաքելական եկեղեցու՝ որպես բոլոր հայերի հոգևոր միասնության կարևոր հիմքի դեմ ուղղված ցանկացած գործողություն»,- ասել է Սպարտակյանը: Անդրադառնալով Սամվել Կարապետյանի կալանավորմանը ՝ նա նշել է, որ բոլոր հայերի նման շատ է հարգում նրան, քանի որ շատերի համար նա օրինակ է, թե ինչպես կառուցել և արարել։