Հայաստանի ներկայացուցիչն արծաթե մեդալի է արժանացել Բանգկոկում անցկացված «Աշխարհագրություն» առարկայի միջազգային օլիմպիադայում
01 Օգոստոսի 2025, 11:50
Հայաստանի ներկայացուցիչ «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտուհի Սաթի Հայրապետյանը արծաթե մեդալի է արժանացել Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում անցկացված «Աշխարհագրություն» առարկայի 21-րդ միջազգային օլիմպիադայում: Օլիմպիադան տեղի է ունեցել հուլիսի 26-ից օգոստոսի 1-ը, մասնակցել է 47 երկրի 179 աշակերտ. յուրաքանչյուր թիմից առավելագույնը 4 աշակերտ։
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի թիմը օլիմպիադայում ներկայացել է 4 մասնակցով՝ «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտներ Սաթի Հայրապետյանը, Նարե Պողոսյանը և Հայկ Անտոնյանը, «Այբ» դպրոցի 12-րդ դասարան աշակերտ Վահագն Ալոյանը։