Ղրիմում միգրանտներին արգելել են աշխատել բոլոր ոլորտներում, բացի շինարարությունից և զբոսաշրջությունից
02 Օգոստոսի 2025, 10:50
Ղրիմում միգրանտներին արգելվել է աշխատել բոլոր ոլորտներում, բացի շինարարությունից և զբոսաշրջությունից, հայտարարել է տարածաշրջանի ղեկավար Սերգեյ Ակսենովը։
«Մենք արգելել ենք գործունեության ևս 48 տեսակ, որոնցում ավելի վաղ Ղրիմում ներգրավվում էին աշխատանքային միգրանտներին։ Ղրիմում աշխատանքային միգրանտների ներգրավման համար բաց են մնում միայն երկու ոլորտ՝ շինարարություն և զբոսաշրջություն»,- ասել է նա։
Ակսյոնովն ընդգծել է տարածաշրջանում միգրացիոն քաղաքականության խստացման անհրաժեշտությունը։