Այն, ինչ արյունով է գրվել, բարեկամության քողով չի կարելի ծածկել․ «Ժողովուրդն է խոսում»
02 Օգոստոսի 2025, 10:00
«Ժողովուրդն է խոսում»․ Alpha News-ի այս նախագծի շրջանակներում մենք հարցախույզ ենք անցկացրել մայրաքաղաք Երևանում ու ԱՄՆ-ի, Ռուսաստանի հայաշատ համայնքներում՝ պարզելու քաղաքացիների կարծիքը վերջին շրջանի կարևորագույն թեմաների վերաբերյալ։
«Դեռ մանկուց մեզ սովորեցրել են, որ թուրքերին վստահել չի կարելի, քանի որ արդյունքում խաբված ենք լինելու»,- ասել է հարցախույզի մասնակիցներից մեկը։
Քաղաքացիների խոսքով՝ հայ-թուրքական բարեկամությունն անընդունելի է։ «Այն, ինչ արյունով է գրվել, բարեկամության քողով չի կարելի ծածկել»,- ասել է քաղաքացիներից մեկը։
Մեկ այլ քաղաքացի էլ նշել է, որ Թուրքիայի հետ հարևանությունն օգտակար կլինի Հայաստանի համար։
Մանրամասները՝ տեսանյութում։