«Գեղարդ» հայկական միավորումը հանդես է եկել ի պաշտպանություն Սամվել Կարապետյանի

05 Օգոստոսի 2025, 12:30

Հայեր

Նիժնի Նովգորոդի «Գեղարդ» հայկական միավորումը հանդես է եկել ի պաշտպանություն բարերար, գործարար Սամվել Կարապետյանի:

«Նա միշտ եղել է ժողովրդի կողքին, և այժմ ժողովուրդը նրա հետ է։ Սամվել Կարապետյանի անունը դարձել է հայրենիքի հանդեպ նվիրվածության, ոգու ամրության և անշահախնդիր սիրո խորհրդանիշ: Նրա ջանքերով կառուցվել են ոչ միայն դպրոցներ ու քաղաքներ, այլև ամրապնդվել է հազարավոր մարդկանց հավատը Հայաստանում և Արցախում:

Այսօր, երբ նրա դեմ անարդար հետապնդում է ծավալվել, մենք հայտարարում ենք՝ մենք ձեզ հետ ենք, պարոն Կարապետյան։ Ձեր գործողություններն ավելի բարձր են, քան խոսքերը։ Դուք մենակ չեք, Ձեզ աջակցում է ողջ հայ ժողովուրդը», — ասված է «Գեղարդ» հայկական միավորման տեսանյութում։

Հիմա եթերում