Կարեն Կարագուլյանը Բրեդ Փիթի հետ նկարահանվում է «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի շարունակությունում
Ամերիկաբնակ հայազգի դերասան Կարեն Կարագուլյանը, ով հայտնի է Շոն Բեյքերի «Անորա» ֆիլմով, Բրեդ Փիթի հետ կմասնակցի Netflix-ի նոր նախագծին: Նկարահանման հրապարակից առաջին կադրերն են հայտնվել համացանցում, որոնցում նկատվում է նաև Կարեն Կարագուլյանը: Ֆիլմի սցենարի հեղինակն է Քվենտին Տարանտինոն, ռեժիսորը՝ Դեյվիդ Ֆինչերը։
«Քլիֆ Բուտի նոր արկածները» անվանումով նախագիծը կդառնա «Մի անգամ Հոլիվուդում» ֆիլմի շարունակությունը: Սյուժեն կկենտրոնանա Բրեդ Փիթի կերպարի վրա, որը կինոպրոդյուսերների հանձնարարությամբ օգնում է լուծել տարատեսակ խնդիրներ։ Netflix-ի բացառիկ պրեմիերայի ամսաթիվը դեռ հայտնի չէ։
Ի դեպ, «Ոսկե ծիրան»-ի ժամանակ, Վաչե Թովմասյանը հայտարարել էր, որ Կարեն Կարագուլյանը մի քանի օրից մեկնելու է ԱՄՆ ու նկարահանվելու է այնպիսի մի հզոր ռեժիսորի ֆիլմում, որի անունը դեռ չի կարող նշել։